25/04/2017 10:28
Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Սահմանադրական դատարանում սկսվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:
Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Սահմանադրական դատարանը դիմումի վերաբերյալ որոշում պետք է կայացնի 15 օրվա ընթացքում: