26/04/2017 11:16
Նեթանյահուն չեղարկել է հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է բանակցությունները Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է չեղարկել հանդիպումն իսրայեցի իրավապաշտպանների հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդիպումը պետք է կայանար Երուսաղեմում։
Նեթանյահուն նախապես զգուշացրել էր, որ մտադիր չէ հանդիպել Գաբրիելի հետ, եթե վերջինս իր հերթին հանդիպի «Խախտելով լռությունը» և «Բ՝Ցելեմ» իրավապաշտպան խմբերի ակտիվիստների հետ։
Նեթանյահուն մեղադրում է իրավապաշտպաններին պետական կառուցվածքը խարխլելու փորձերի մեջ, իսկ կառավարությունը ձեռնարկում է քայլեր՝ դադարեցնելու կազմակերպությունների ֆինանսավորումն արտերկրից։