27/04/2017 17:11
Ճշմարտությունը պետք է բացահայտվի, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն. Արա Զոհրաբյանը` փաստաբանների վրա հարձակման մասին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են, հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Միևնույն ժամանակ, հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել», - հայտարարել է Արա Զոհրաբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: