27/04/2017 19:38
Քաշմիրում գրոհայինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա
Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում անջատողական գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա, հայտնում է Lenta.ru-ն հղում անելով Reuters-ին։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին՝ Պակիստանին սահմանակից Կուպվարա շրջանում։ Գրոհայինները ներթափանցել են հրետանային բազայի տարածք, որից հետո կրակ են բացել այնտեղ գտնվող զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգությունը մոտ մեկ ժամ է տեւել։ Պատասխան կրակի հետևանքով ոչնչացվել են երկու հարձակվողներ։
Հնդիկ զինծառայողների խոսքով՝ հարաբերականորեն բարձր կորուստների պատճառն այն է, որ բազայում զինվորները համեմատաբար քիչ ժամանակ են հատկացրել հակաահաբեկչական նախապատրաստություններին՝ հիմնականում զբաղվելով հրետանային հրաձգությամբ։ Հարձակման համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել։