27/04/2017 20:04
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ
Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների և լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արցունաքբեր գազ Է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար: Այս մասին հաղորդում են ականատեսները, փոխանցում է РИА Новости-ն:
Ի պատասխան ոստիկանության վրա նետվող շշերի ու աղբի, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն մի քանի հարյուր դպրոցականներ ապրիլի 27-ին Փարիզում երթի են դուրս եկել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ նախկին նախարար Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի դեմ: