27/04/2017 10:50
Թուրքիա. 9000 ոստիկան է հեռացվել աշխատանքից՝ Գյուլենի հետ կապերի համար
Թուրքիայի ոստիկանությունը ծառայությունից հեռացրել է ավելի քան 9 հազար աշխատակցի՝ Միացյալ նահանգներում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ոստիկանությունում հայտարարել են, որ դա արվել է՝ ազգային անվտանգության շահերից ելնելով։
Նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել էր երկրում զինված հեղաշրջման փորձի մասին: