27/04/2017 17:15
Տիգրան Աթանեսյանի գրասենյակում օպերատիվ գործողություններ են իրականացվում. Արմեն Սողոմոնյանը տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ)
Արշակունյաց 2 հասցեում, որտեղ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել, այս պահին ոստիկանության ծառայողները օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացնում, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
Փաստաբանները հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում: Փաստաբան Արմեն Սողոմոնյանը, որը դեմքի շրջանում հարվածներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տ. Աթանեսյանի գրասենյակում։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ իր գործընկերները հարձակման են ենթարկվել «արդեն վաղուց տիրող հիվանդագին անառողջ վիճակի» հետևանքով, որը տիրում է Փաստաբանների պալատում։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել այս առիթով.
«Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել», - ասել է նա: