28/04/2017 17:35
Դատարանն առգրավել է Յանուկովիչի միլիարդները
Վերջին ատյանի դատարանը թույլատրել է առգրավել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պատկանող 1.5 միլիարդ դոլարը: Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հայտարարությունը, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Վերջին ատյանի դատարանի վճռի համաձայն՝ կալանք է դրվել Յանուկովիչին և նրա թիմին պատկանող 1.5 միլիարդ դոլարի վրա, որը պետք է փոխանցվի Պետբյուջե», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում, է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը դատարանի վճռով ուղևորվել են «Օշչադբանկ», այժմ գումարը փոխանցվում է պետական բյուջեի հաշվին: