29/04/2017 11:37
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։ Ինչպես հայտնել են հարավկորեացի զինվորականները, հրթիռն արձակվել է Փյոնան-Նամդո նահանգի զորակայանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փխենյանին, և անմիջապես պայթել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Հյուսիսային Կորեան անարգանք է դրսևորել Չինաստանի և նրա հարգարժան նախագահ Սի Ցզինպինի ցանկություննրի հանդեպ, երբ այսօր արձակել է հրթիռ, թեկուզև անհաջող: Վատ է», - հրթիռի արձակմանն արձագանքել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Twitter-ում գրառում կատարելով։
Ապրիլի 16-ին հյուսիսկորեական հրթիռի փորձարկումները նույնպես ավարտվել էին անհաջողությամբ։