03/05/2017 15:12
ԿԸՀ-ն քննում է ինքնաբացարկի դիմումները, իսկ Արարատ Զուրաբյանը մամուլի ասուլիս կհրավիրի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին քննում է պատգամավորի թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկի դիմումները:
ԿԸՀ նիստին մասնակցող ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորի թեկնածուները հրաժարվեցին մեկնաբանություններ տալ, միայն Մուշեց Սաղաթելյանն ասաց, որ ինքը ինքնաբացարկ չի ներկայացրել ԿԸՀ:
Մնացած թեկնածուները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին, իսկ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանն էլ նշեց. «Մամուլի ասուլիս կանեմ, բոլորիդ հարցերին կպատասխանեմ: Ի վիճակի չեմ պատասխանել բոլորիդ հարցերին առանձին»: