03/05/2017 15:38
Պատգամավորների ինքնաբացարկ ներկայացված դիմումները նոտարական վավերականացմամբ են եղել. Տիգրան Մուկուչյան
Պատգամավորի մանդատից հրաժարվելու ԿԸՀ ներկայացված բոլոր դիմումները նոտարական վավերացմամբ են եղել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Վերջինս ընդգծեց, որ կես ժամից ԿԸՀ-ն կհրապարակի ինքնաբացարկների հերքման մասին ստացված դիմումների պատասխանները:
Ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարելու հայտ են ներկայացրել Նապոլեոն Ազիզյանը, Ալիկ Եղիկյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը: