«Չելսին» «Տիանզցին Ցյուանցզյանից» 150 մլն եվրո է պահանջում Դիեգո Կոստայի համար
06/05/2017 19:02

«Չելսին» «Տիանզցին Ցյուանցզյանից» 150 մլն եվրո է պահանջում Դիեգո Կոստայի համար

«Տիանզցին Ցյուանցզյանը» շարունակում է բանակցություններ վարել «Չելսիի» հետ հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության շուրջ,  փոխանցում է Championat.com-ը:

Լոնդոնցիները չինական ակումբի ղեկավարությանը տեղյակ են պահել այն մասին, որ 28-ամյա իսպանացի ֆուտբոլիստին պատրաստ են վաճառել ոչ պակաս, քան 150 մլն եվրոյի դիմաց: Սա համաշխարհային ֆուտբոլում ռեկորդային գումար է տրանսֆերների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստան արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Տիանցզին Ցյուանցզյանի» հետ՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով, իսկ «Չելսին» տրանսֆերի համար մոտ 90 մլն եվրո պետք է ստանար:

«Չելսին» «Տիանզցին Ցյուանցզյանից» 150 մլն եվրո է պահանջում Դիեգո Կոստայի համար