19/05/2017 19:59
WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական չափաբաժինը
WikiLeaks պորտալը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաղթերի նոր չափաժինը՝ Vault 7 ընդհանուր անվան ներքո հրապարակումների շարքի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթերի նախորդ փաթեթը՝ «Կեսգիշերից հետո» (AfterMidnight) և «Մարդասպան»(Assassin) կիբեռլրտեսության միջոցների մասին հրապարակվել է մայիսի 12-ին: Հերթական հրապարակումը նկարագրում է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն նշել է որպես «Աթենք»(Athena): Ծրագիրն ապահովում է համակարգի հեռավոր համալարում, նեղմասնագիտացված վնասաբեր ծրագրերի բեռնում վարակված համակարգչում և դրանից ֆայլերի հաղորդում: Ծրագիրն աշխատում է Microsoft-ի գործառական համակարգերով և մշակվել է ԿՀՎ-ի կողմից՝ Siege Technologies ընկերության հետ համատեղ, որը գրանցված է Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիրում: