19/05/2017 10:00
Իրանում նախագահ են ընտրում
Իրանի Իսլամական հանրապետությունում սկսվել են նախագահի ընտրությունները, փոխանցում է РИА Новости-ն:
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալով՝ երկրում ընտրելու իրավունք ունի 59 միլիոն բնակիչ, գործում է 63 հազար ընտրատեղամաս:
Նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը:
Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, ով կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Սոցիոլոգիական հարցումների տվյալով՝ նախագահի ընտրություններում կքվեարկի Իրանի քաղաքացիների երկու երրորդը: