19/05/2017 19:14
Իրանի ԱԳՆ-ն նախագահի ընտրություններն անվանել է «տարածաշրջանում առանցքային իրադարձություն»
Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրությունները Մերձավոր Արևելքի կյանքում կարևորագույն իրադարձություններից են: Նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է РИА Новости-ն:
«Իրանում նախագահական ընտրությունների հանդիսավոր անցկացումը՝ ժողովրդի համատեղ մասնակցությամբ, կարևոր իրադարձություններից մեկն է այն հատուկ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Իրանը», - ասել է նախարարը:
Իրանի բոլոր քաղաքներում ընտրատեղամասերը բացվել են ուրբաթ առավոտյան: Նախագահի ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս: Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող ղեկավար Հասան Ռոհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: