19/05/2017 18:53
Մեքսիկայում երեք անհայտ անձինք կողոպտել են 29 ոստիկանի
Երեք չարագործներ հարձակվել են Մեքսիկայի Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքից մայրաքաղաք Մեխիկո ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի վրա, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Universal-ին:
Ոստիկանները Մեխիկո են մեկնել վարձակալված ավտոբուսով` հանգստյան օրերն անցկացնելու համար: Ուստի ծառայողական զենքեր չեն ունեցել: Ավտոբուսի վարորդը ստիպված է եղել գիշերով կանգ առնել ճանապարհին: Հանցագործներն օգտվել են այդ հնարավորությունից:
Հանցագործները հափշտակել են ոստիկանների փողերը, բջջային հեռախոսներն ու անձնական իրերը: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: