19/05/2017 16:30
Վենեսուելան մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցները
Վենեսուելայի կառավարությունը վճռականորեն մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ հարավամերիկյան երկրի, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում հայտարարել է Վենենսուելայի Արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը, փոխանցում է ТАСС-ը:
«Վենեսուելան մերժում է ԱՄՆ ֆինանսների նախարարության միակողմանի և անընդունելի պատժամիոջցները Գերագույն դատարանի անդամների նկատմամբ», - ընդգծել է Ռոդրիգեսը:
Նրա խոսքով` «վրդովեցնող ու անթույլատրելի է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանում ինքնիշխան ու անկախ հանրապետության դեմ` խախտելով միջազգային ու վենեսուելական օրենքները»:
Ռոդրիգեսը նշել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն «աջակցություն է հայտնել Գերագույն դատարանի անդամներին, որոնք ամերիկյան իմպերիալիզմին զոհ դարձան: Վաշինգտոնի` պատժամիջոցներ սահմանելը «հերթական անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն փորձում է Վենեսուելայում ապակայունացնել իրադրությունը»: