19/05/2017 17:18
ՌԴ ԱԳՆ. Սիրիայում կառավարական զորքերին ԱՄՆ-ի հարվածը խախտում է երկրի ինքնիշխանությունը
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Սիրիայում իշխանամետ զորքերին ԱՄՆ-ի հարվածն անդունելի է և խախտում է երկրի ինքնիշխանությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Դա բացարձակապես անընդունելի է և Սիրիայի ինքնիշխանության խախտում է», - ասել է նա:
Դիվանագետը մատնշել է, որ մայիսի 18-ին կառավարական զորքերի ավտոշարասյանն ԱՄՆ կոալիցիայի հասցված հարվածն ահաբեկչության դեմ պայքարի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի:
Ավելի վաղ, Պենտագոնից հայտնել էին Սիրիայում հարվածների հետևանքով զոհերի մասին: