19/05/2017 13:02
ՄԱԿ. Ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոթբուքի մեջ ռումբի տեղադրումը միայն ժամանակի հարց է
Ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոթբուքերի և պլանշետների մեջ թաքցրած պայթուցիկ սարքերի կիրառումը փաստացիորեն անխուսափելի է և միայն ժամանակի հարց է: Նման կարծիք են հայտնել ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոմիտեում, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Հարցը պետք է դնել այսպես. ոչ թե նման բան տեղի կունենա՞, այլ երբ տեղի կունենա», - հայտարարել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան-Պոլ Լաբորդը:
Նրա կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթներում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ բարձր է: Լաբորդը նաև նշել է, որ եվրոպական երկրների համար մեծ վտանգ են ներկայցնում ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք Սիրիայից, Իրաքից վերադառնում են Եվրոպա:
«Ընդհանուր առմամբ այդ մարդիկ շատ վճռական են, փորձառու», - ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ սահմանված միջոցները չնայած նվազեցնելու են ահաբեկչության վտանգը, սակայն չեն կարողանա ամբողջովին ապահովել թռիչքների անվտանգությունը: