19/05/2017 17:03
105 պատգամավորից երդման տեքստը դեռ ստորագրել է 49-ը (Տեսանյութ)
Խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում տեղադրված է պատգամավորների երդման տեքստ, որը 105 պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է ստորագրի:
Երեկվանից մինչև հիմա 105 պատգամավորից տեքստը ստորագրել է 49-ը: Վերջին երկու պատգամավորները, որոնք ստորագրեցին տեքստը ՀՀԿ նորընտիր պատգամավորներ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Շուշան Սարդարյանն ու Սոցապ նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն էին:
Պատգամավորներն անկեղծացան Aysor.am-ի թղթակցի հետ զզրույցում` ասելով, որ ավելի շուտ չէին ստորագրել, քանի որ տեղյակ չէին` տեքստը միջանցքում է տեղադրված:
Երեք նորընտիր փոխնախագահներից երդման տեքստը ստորագրել է «Ծառուկյան» դաշինքից փոխնախագահ ընտրված Միքայել Մելքումյանը:
«Ելք» դաշինքի պատգամավորները ևս չեն ստորագրել երդման տեքստը: