19/05/2017 10:17
Առաջընթաց ունենք. Արա Բաբլոյանը՝ նորընտիր պատգամավորների գրանցվելու մասին
Նոր խորհրդարանում բավական մեծ թվով պատգամավորներ գրանցման կարգի հետ այնքան էլ ծանոթ չեն, խորհրդարանի այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատգամավորներին խնդրելով ուշադիր լինել գրանցվելիս։
Պատգամավորները գրանցվեցին երկու անգամ։ Սկզբում՝ 83 պատգամավոր գրանցվեց, երկրորդ անգամ՝ 89։
«Առաջընթաց ունենք», - ասաց Արա Բաբլոյանը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրելու։ Առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, իսկ «Ծառուկյան» խմբակցությունից՝ Միքայել Մելքումյանը։