19/05/2017 19:39
Ռուսաստանցիների 80 տոկոսը սպասում է Պուտինի մասնակցությանը 2018 թվականի ընտրություններին
Ռուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին, հայտնել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (9 տոկոս) կարծում է, որ դա տեղի չի ունենա: Դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 12 տոկոսը, որը կատարվել է մայիսի 13 – 14-ը 1500 քաղաքացիների շրջանում ՌԴ-ի 53 սուբյեկտների 104 բնակավայրերում: Եթե Պուտինը հայտարարեր, թե 2018 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, ռուսաստանցիների մեծ մասը դա կընդուներ բացասաբար (46 տոկոս) կամ առանց մեծ հույզերի (35 տոկոս): Այդ որոշմանը դրականորեն կվերաբերվեր հարցման մասնակիցների 14 տոկոսը: Սոցիոլոգների տվյալներով՝ մեծացել է այն ռուսաստանցիների բաժինը, որոնք կարծում են, որ Պուտինն այժմ նախագահի պարտականություններն ավելի լավ Է կատարում, քան այդ պաշտոնում առաջին երկու ժամկետների ընթացքում (42 տոկոս 2013 թվականի 16 տոկոսի դիմաց): Այն մասին, որ նա իր աշխատանքը կատարում է նույն կերպ, ինչպես և նախկինում, նշել է ռուսաստանցիների 35 տոկոսը (2013 թվականին 56 տոկոս):
Բացասական գնահատական է տալիս, ինչպես և նախկինում, 16 տոկոսը: