19/05/2017 14:17
ԱՄՆ-ն երկրորդ ավիակիրն է ուղարկել Կորեական թերակղզու ափեր
ԱՄՆ-ն երկրորդ ավիակիրն է ուղարկել Կորեական թերակղզու ափեր. USS Ronald Reagan-ը համատեղ զորավարժություններ կանցկացնի USS Carl Vinson-ի գլխավորած ավիակիրների խմբի հետ, փոխանցում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին:
ԱՄՆ ռազմածովային հարվածային խումբը գլխավորող ավիարկիր Ronald Reagan-ը «Յոկոսուկա» ռազմաբազան լքել է անսարքությունները հարթելուց հետո: Ներկա դրությամբ այն շարժվում է Կորեական թերակղզու ուղղությամբ:
CNN-ի տվյալով՝ ավիակրային խմբավորման ուժգնացումը պատասխանն է Հյուսիսային Կորեայի ամենահաջող փորձարկմանը: