19/05/2017 20:45
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել կայսեր կյանքի օրոք գահի փոխանցմանը
Ճապոնիայում կառավարությունն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս փոխանցել Քրիզանտեմային գահը ժառանգին գործող կայսեր կյանքի օրոք։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ օրինագիծը Ճապոնիայի խորհրդարանի դիտարկմանը կներկայացվի հենց այսօր։
Համաձայն գործող օրենսդրության՝ գահի փոխանցումը ժառանգին տեղի է ունեում կայսեր մահից հետո։
2016 թվականի օգոստոսին ներկայիս կայսր Ակիհիտոն ելույթ էր ունեցել Ճապոնիայի ժողովրդին հասցեագրված ուղերձով՝ հայտնելով, որ ցանկանում է հանգստի անցնել։
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահակալության արարողությունն անցկացնել 2019 թվականի հունվարի 1-ին։