20/05/2017 16:38
Այաթոլլա Խամենեին իրանցի ժողովրդին շնորհակալություն է հայտնել ընտրություններին ակտիվ մասնակցության համար
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին Իրանի ժողովրդին շնորհակալություն է հայտնել մայիսի 19-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին ասվում է նրա կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանում նաև տեղի են ունեցել քաղաքային խորհուրդների և խորհրդարանի լրացուցիչ ընտրությունները։ Ձայնի իրավունք ունի 56 մլն մարդ։ Ընտրությունների ընթացքում ՆԳՆ-ի տվյալով, ավելի քան 41 մլն մարդ է քվեարկել։
Բարձր մասնակցության պատճառով իշխանությունները մի քանի անգամ երկարաձգել են քվեարկության ժամանակը, որի արդյունքում ընտրատեղամասերը փակվել են կեսգիշերին։ ՆԳՆ տվյալով՝ ընտրություններին մասնակցությունը մոտ 70 տոկոս է կազմել։