20/05/2017 17:21
Խորհրդարանն ամփոփեց հանձնաժողովների նախագահների ընտրությունները
ԱԺ-ում ավարտվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցեց 94-ը, որոնցից 1-ն անվավեր է ճանաչվել:
6-րդ գումարման ԱԺ-ում կգործի 9 հանձնաժողով, որոնք կղեկավարեն հետևյալ պատգամավորները՝
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հակոբ Հակոբյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ 80 ձայն, դեմ՝ 13
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան («Ծառուկյան» դաշինք) կողմ՝ 73, դեմ՝ 17:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Արմեն Աշոտյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ 56 ձայն, դեմ՝ 36:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան (ՀՀԿ խմբակցություն) 81 կողմ, 11՝ դեմ:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարդան Բոստանջյան («Ծառուկյան» խմբակցություն) կողմ՝ 85, դեմ՝ 7 ձայն:
Պետաիրավական և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ 78, դեմ՝ 16:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան (ՀՀԿ խմբակցություն) 78 կողմ, 15 դեմ:
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողով`Վարդևան Գրիգորյան («Ծառուկյան» խմբակցություն) կողմ 87, դեմ՝ 6:
Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողով` Գագիկ Մինասյան (ՀՀԿ խմբակցություն) կողմ 92, դեմ 1: