20/05/2017 15:24
Մելանյա Թրամփը հրաժարվել է ծածկել գլուխը սաուդցիների առջև
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու հետ Սաուդյան Արաբիա այցի ժամանակ հանրությանը երևացել է առանց մուսուլմանական գլխաշորի։ Այս մասին հայտնում է The Independent-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
Ինչպես նշում է պարբերականը, նա հետևել է Արևմոււտքի այլ ազդեցիկ կանանց օրինակին, ովքեր ավելի վաղ այցելել էին թագավորություն։ Խոսքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասին է։ Առանց գլխաշորի ամուսնուն ուղեկցել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին ժամանել է Սաուդյան Արաբիա: