20/05/2017 14:12
Իրանի ԱԳՆ. Ռոհանին հաղթել է Իրանի նախագահի ընտրություններում
Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին վերընտրվել է երկրորդ ժամկետում՝ հավաքելով 57 տոկոս ձայն։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո, փոխանցում է РИА Новости-ն:
Նախագահի ընտրությունները կայացել են մայիսի 19-ին: Իշխանությունները նշել են, որ քվեարկողների ակտիվության պատճառով գործընթացը երկարաձգվել է մինչև կեսգիշեր։
Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս։
Նախագահի ընտրություններին մասնակցել է 4 թեկնածու։