20/05/2017 16:31
Վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի։
Վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արամ Արարատյանը։
Նշենք, որ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարի պարտականություններն իրականացնում էր նրա խորհրդական Շուշան Սարդարյանը, սական նա օրեր առաջ ազատվեց պաշտոնից, քանի որ ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։