20/05/2017 16:25
Դեր Զորում ԻՊ զինյալների հարվածներից զոհվել է15 խաղաղ բնակիչ
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը, հայտնում է ТАСС-ըч հղում անելով SANA գործակալությանը:
Հարամիշ և էլ-Ջոուրա թաղամասերում ականանետերի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 63-ը վիրավորվել են:
Մահացածների ու տուժածների մեծ մասը կանայք ու երեխաներ են: Շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Դեր Զորի պաշարումը շարունակվում է 2014 թվականից: Քաղաքի մեծ մասը և դրան կից օդանավակայանը իշխանական ուժերի պաշտպանության տակ են: