22/05/2017 11:48
Հալեպում աշխատանքը վերսկսել է ավելի քան 15 հազար ձեռնարկություն
Նախքան մարտական գործողությունների սկսվելը Հալեպում գործող փոքր բիզնեսի 60 հազար ձեռնարկություններից ավելի քան 15 հազարը վերսկսել է աշխատանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել է նահանգի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ֆարես ալ Շհաբին, փոխանցում է РИА Новости-ն:
«Իշխանությունները ջանում են կամ սուբսիդավորել փոքր բիզնեսը, կամ անտոկոս վարկել տալ ձեռնարկատերերին: Արդյունքում ներկայում նահանգում աշխատում է արդեն 15 հազար փոքր ձեռնարկություն», - ասել է Ալ Շհաբին՝ հավելելով, որ գործարարներին արված զիջողություններից մեկը դարձել է հարկային արձակուրդը այնքան ժամանակով, որքան ժամանակ նրանց ձեռնարկությունները պարապուրդի Էին մատնված զինյալների կողմից իրենց ձեռնարկությունների զավթման ընթացքում:
Մասնավոր ձեռնարկությունների վերածնունդը, որոնց բաժինը Սիրիայում ավանդաբար գերազանցում Է 90 տոկոսը, տեղական իշխանությունների հիմնական տնտեսական խնդիրն է: Դրա համար նրանք ստեղծում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ օպերատիվորեն անցկացնում են Էներգամատակարաման գծեր, վառելիք են տրամադրում գեներատորների համար, որտեղ Էլեկտրահաղորդման գծերը դեռեւս բացակայում են: