22/05/2017 18:29
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է «իրանատեցության» տարածման համար
Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են «իրանատյացության» տարածման համար, որը հակված է Մերձավոր Արևելքում զենքի վաճառքի ավելացմանը, ինչպես նաեւ «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
«Կրկնելով Իրանի մասին այդ անհիմն հայտարարությունները, տարածելով իրանատյացություն, Միացյալ Նահանգների նախագահը (Դոնալդ Թրամփը) փորձել է տարածաշրջանի երկրներին դրդել Էլ ավելի մեծ քանակությամբ զենքի գնման», - մայիսի 22-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը ժողովրդավարական, կայուն և ուժեղ երկիր է…, որը կոչ է անում խաղաղության, բարիդրացիական կապերի և այնպիսի աշխարհի ստեղծման, որը դիմակայում է դաժանությանն ու ծայրահեղականությանը», - հավելել է Քասեմին:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանն ԱՄՆ-ի ղեկավարն ԻԻՀ-ին մեղադրել է զինյալներին զենքի մատակարարումների համար, նաև հայտարարել է Իրանի պատասխանատվության մասին Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի անկայուն իրադրության համար:
Նրա խոսքով՝ քանի դեռ Թեհրանը «գործընկեր լինելու մտադրություն չի հայտնի խաղաղության (հաստատման) համար, բոլոր երկրները և ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին»: