23/05/2017 13:14
Չինաստանի ԱԳՆ ղեկավարը ԿԺԴՀ-ին կոչ է արել չխախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին ԿԺԴՀ-ին կոչ է արել չխախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը և հետևել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ծրագրին: Այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն:
Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն խաղաղ երկխոսությունը, որի միջոցով հետագայում հնարավոր կլինի լուծել տարածաշրջանային այդ խնդիրը:
Չինաստանի ԱԳ նախարարը, միաժամանակ, նշել է, որ Հարավային Կորեայի նոր կառավարությունը պետք է նպաստի երկխոսության զարգացմանը:
Հյուսիսային Կորեան մայիսի 21-ին բալիստիկ հրթիռ է արձակել: Այն 500 կմ է անցել և ընկել Ճապոնական ծովում, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից այն կողմ: Թռիչքի առավելագույն բարձրությունը 560 կմ է եղել: