23/05/2017 14:56
Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը, խոստանում է Յունկերը
Եվրամիությունը ցավակցում է Մեծ Բրիտանիային՝ Մանչեսթերում 22 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ և մտադիր է պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես իմ խորը ցավակցություններն եմ հայտնում վարչապետ Մեյին և բրիտանացի ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը ձեր հետ պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել մեր կենսակերպը», - հայտարարել է Յունկերը:ծ
Նա նաև նշել է, որ ահաբակիչները թերագնահատում են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կայունությունը: