23/05/2017 11:42
ԱԳՆ. Ճշտվում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը, այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի, 59 մարդ վիրավոր է: Ահաբեկիչը տեղում մահացել է:
Ոստիկանության տվյալով՝ պայթուցիկ սարքը գործի դրած մարդը գործել է միայնակ, սակայն չի բացառվում, որ նա կարող է պատկանել ահաբեկչական խմբավորումներից մեկին: