23/05/2017 14:43
Իսրայելի հարավը Սինայի թերակղզուց հրթիռակոծվել է
Իսրայելի հարավը ենթարկվել է հրթիռակոծման՝ Սինայի թերակղզու եգիպտական հատվածից: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սինայի թերակղզուց, տուժածների մասին տվյալներ չկան», - ասել են զինվորականները՝ հավելելով, որ այժմ որոնում են հրթիռի բեկորները:
Իսրայելի ուղղությամբ Սինայի թերակղզու կողմից վերջին անգամ հրթիռ էր արձակվել ապրիլի 10-ին: Այդ ժամանակ հրթիռակոծման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը:
OFFICIAL: @Cuadrado signs permanent contract with Juventus until 2020: https://t.co/mX6H6Hk2Np ⚪️⚫️ #Cuadrado2020 pic.twitter.com/Ag0fFEdusC
— JuventusFC (@juventusfcen) May 22, 2017