23/05/2017 15:47
Հարավային Կորեայում հայտարարել են ԿԺԴՀ-ի հետ սահմանի երկնքում չճանաչված օբյեկտի մասին
Հյուսիսային Կորեան չճանաչված թեչող օբյեկտ է բաց թողել Հարավային Կորեայի ուղղությամբ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ նախազգուշական կրակ են բացել Հյուսիսային Կորեայից հարավ թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ: Ներկայում իշխանություններն ուսումնասիրում են՝ արդյոք թռչող օբյեկտը հատել է Հարավային Կորեայի հետ սահմանը:
Նշվում է, որ հավանական է՝ թռչող օբյեկտը հյուսիսկորեական անօդաչու սարք է: