23/05/2017 12:59
Էդվարդ Նալբանդյան. Մենք վճռականորեն դատապարտում ենք Մանչեսթերում անմեղ մարդկանց վրա կատարված հարձակումը
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը վճռականորեն դատապարտում է Մանչեսթերի պայթյունները, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Մանչեսթերում անմեղ մարդկանց վրա տեղի ունեցած հարձակումը: Մենք մտքով այս սարսափելի հարձակման զոհերի և վիրավորների ընտանիքների և ընկերների հետ ենք: Ցանկանում եմ նաև հայտնել համերաշխություն Մեծ Բրիտանիայի իշխանություններին և ժողովրդին », - ասել է նա:
Նալբանդյանի և Մոգերինիի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Բրյուսելում: