23/05/2017 10:10
Թերեզա Մեյը Մանչեսթերի պայթյունն «ահաբեկչական գործողություն է» անվանել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, հայտնում է Gazeta.ru-ն:
Նա կատարվածը սարսափելի «ահաբեկչական գործողություն է» անվանել:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Մանչեսթերի մարզադաշտում մայիսի 22-ին պայթյունի հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: