24/05/2017 18:09
G7-ի գագաթնաժողովին կքննարկվեն Մանչեսթերի ահաբեկչությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները
Մայիսի 26-27-ն Իտալիայի Տարոմինա քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կքննարկվեն Մանչեսթերի ողբերգության հետեւանքները։ Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, հաղորդում է ТАСС-ը։
«Ահաբեկչության թեման հատուկ դեր ունի ներկա իրադրության ֆոնին։ Հակաահաբեկչությունը նախկինում եւս ուշադրության կենտրոնում էր, բայց այժմ Մանչեսթերի ողբերգությունը կլինի գագաթնաժողովի թեմաներից մեկը», - նշել է աղբյուրը։
Կքննարկվի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։
«Կքննարկվի ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը, որպես գործընկերոջ նրա հետ աշխատելու ընդհանուր պատրաստակամությունը», - նշել է աղբյուրը։