25/05/2017 14:48
Արարատ լեռան վրա Նոյան տապանի մնացորդներն են հայտնաբերվել
Արարատ լեռան վրա Նոյան տապանի մնացորդներն են հայտնաբերվել։ Համենայնդեպս, այսպես է համարում հոնկոնգցի հետազոտողների խումբը, հայտնում է Daily Expressն։
Հետազոտողների թիմը, որը իրեն կոչում է Noah's Ark Ministries International, 99․9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյան տապանը։ Մասնավորապես, նրանք հավաստիացնում են, որ ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա իրենց հայտնաբերած փայտի կտորներն ավելի քան 4800 տարեկան են։
Նրանք վստահ են, որ գտել են մի բան, որը նման է փայտյա պատերի, դռների, մեխերի ու նույնիսկ աստիճանի։