26/05/2017 12:00
Մոսուլի մոտ կոալիցիայի հարվածից 100 մարդ մահացել է, 36-ը՝ անհետ կորել
Իրաքյան Մոսուլի մոտ կոալիցիայի հարվածից ավելի քան 100 մարդ է մահացել, 36-ը մնում է անհետ կորածների ցուցակում, ասված է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ պայքարի ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հայտարարության մեջ, փոխացում է РИА Новости-ն:
Ընդ որում, կոալիցիայի տվյալներով, խաղաղ բնակիչները մահացել են ԻՊ-ի դրած պայթուցիկի դետոնացիայից, այլ ոչ թե կոալիցիայի արկից:
«Իրաքի Մոսուլի Ալ Ջադիդա շրջանում կոալիցիայի մարտի 17-ի հարվածի հետաքննությունը պարզել է, որ երկրորդ պայթյունը ուղեկցվել է փլզումով, որի հետևանքով զոհվել է ԻՊ-ի 2 դիպուկահար, 101 խաղաղ բնակիչ շենքի առաջին հարկերում թաքնվածներից, և 4 խաղաղ բնակիչ հարևան շենքից: Անհետ կորել է 36 խաղաղ քաղաքացի, որոնք ենթադրաբար եղել են հարվածի ենթարկված շենքին միացած մյուս շենքում», - ասված է հայտարարության մեջ:
«Հետաքննությունը պարզել է, որ ԻՊ-ը մեծ քանակությամբ պայթուցիկ է տեղադրել շենքում, որտեղ գտնվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ապա այնտեղից հարձակվել է իրաքյան ուժերի վրա», - ասված է հայտարարության մեջ:
Հայտնվում է, որ կոալիցիան և իրաքյան ուժերը չեն իմացել շենքում խաղաղ բնակիչների ներկայության մասին: