26/05/2017 16:23
Տուսկ. Մոսկվան ոչինչ չարեց, որպեսզի հնարավոր լիներ մեղմել պատժամիջոցները
Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանը ոչինչ չարեց, որպեսզի հնարավոր լիներ մեղմել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցային քաղաքականությունը: G7-ի գագաթնաժողովի նախաշեմին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ խոստանալով, որ «յոթնյակի» առաջնորդներին կոչ է անելու պահպանել հակառուսական պատժամիջոցները, փոխանցում է ТАСС-ը:
«Ճապոնիայում կայացած մեր վերջին գագաթնաժողովից հետո ոչինչ չտեսանք, որը կարդարացներ Ռուսաստանի հանդեպ մեր պատժամիջոցային քաղաքականության փոփոխությունը», - ասել է նա: