26/05/2017 21:09
Բանգլադեշում իսլամականների պահանջով ապամոնտաժում են Ֆեմիդայի արձանը
Բանգլադեշում ապամոնտաժվում է հունական արդարության աստվածուհի Ֆեմիդայի արձանը, որը տեղադրված էր երկրի Գերագույն դատարանի շենքի առջև։ Արձանն ապամոնտաժվում է իսլամականների պահանջով։ Ցուցարարները պնդում են, թե Ֆեմիդան վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Արձանի հեղինակն ասել է, որ համաձայնել է դրա ապամոնտաժմանը՝ հանուն խաղաղության։
Իսլամականների խմբերը պահանջում էին, որ Ֆեմիդայի արձանն ապամոնտաժեն մինչև մահմեդականների համար սրբազան Ռամադանը։
Նրանց կարծիքով՝ արձանը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները։ Արձանը մայրաքաղաք Դաքքայում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։