27/05/2017 15:44
Ահաբեկչություն՝ Աֆղանստանի Հոստ քաղաքում. կա 18 զոհ
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել Աֆղանստանի հարավ-արևելյան Հոստ քաղաքում պայթյունի հետևանքով, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով TOLOnews հեռուստատեսությանը:
Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտն ականապատ մեքենան պայթեցրել է քաղաքային ավտոբուսների կանգառում: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08.30-ին: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, վեց հոգի վիրավորվել է:
Միջադեպի պատասխանատվությունն ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել: