27/05/2017 14:40
Շրի Լանկայում ջրհեղեղի հետևանքով 100 մարդ է մահացել
Շրի Լանկայում ջրհեղեղի և սողանքի հետևանքով 100 մարդ է մահացել, ևս 99 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Աղետների հետևանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ մոտ 2,9 հազար մարդ ստիպված էր տները լքել տեղատարափ անձրևների պատճառով առաջացած բնական աղետի հետևանքով:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են անվտանգության ծառայությունները, տեղի բնակիչները և զինվորականները: Բնակիչների խոսքով՝ մարդկանցից շատերն արգելափակվել են իրենց գյուղերում: