29/05/2017 14:14
ԱՄՆ ՌԾՈՒ պարաշյուտիստը մահացել է Հուդզոն գետի վրա թռիչքի ժամանակ
«Leap Frogs» ռազմածովային էլիտար պարաշյուտային խմբի անդամը զոհվել է ամերիկյան Ջերսի Սիթի քաղաքի շրջանում պարաշյուտով ցուցադրական թռիչքի ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Նշվում է, որ դեռևս անհայտ պատճառներով զինծառայողի պարաշյուտը չի բացվել, և նա ընկել է Հուդզոն գետը։
Միջադեպից անմիջապես հետո զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները մահ են արձանագրել։ Հետաքննություն է սկսվել: