19/06/2017 10:25
Ընտրությունների արդյունքներով` 3 հայազգի պատգամավոր է անցել Ֆրանսիայի Ազգային ժողով. Լուսանկարներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցության կազմում Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում միանգամից 3 ֆրանսահայ է ընտրվել: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:
«Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ միանգամից այսքան հայ է ընտրվել պատգամավորներ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավագյանը:
Այսպիսով՝ ընտրված պատգամավորներն են՝ Ժակ Մարիլոսյանը՝ Փարիզից, Դանիել Կազարյանը՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը ՝ Շարտր քաղաքից։ Նրա խոսքով՝ ևս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, որի ամուսինն է հայազգի, ևս ընտրվել է Վիերզոն քաղաքից։
«Այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց», - ասաց Ավագյանը: