21/06/2017 16:45
Իսպանիայում ձերբակալել են մարոկկացի իսլամիստների
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա մարոկկացու, որը կապեր է ունեցել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները գրոհել են իսլամիստի բնակարան՝ այնտեղ հայտնաբերելով ծայրահեղական նյութերի հավաքածու, նաև մահապարտի ուղեցույց: Բացի նրանից ձերբակալվել են նաև Մարոկկոյի 38 և 33 տարեկան երկու այլ քաղաքացի, որոնք ևս բնակվում էին այնտեղ: