21/06/2017 17:30
Դորտմունդի «Բորուսիան» թույլ կտա Օբամեյանգին փոխել ակումբային գրանցումը հուլիսի 26-ից ոչ ուշ
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը թույլ կտա թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին փոխել ակումբային գրանցումը, փոխանցում է Sports.ru-ն:
Սակայն գաբոնցի ֆուտբոլիստը կարող է այլ ակումբ տեղափոխվել միայն մեկ պայմանով. նա պետք է իր նոր ակումբի հետ պայմանագիր կնքի մինչև հուլիսի 26-ը: Գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Պետեր Բոսը ցանկանում է իմանալ, թե ում հետ կարող է հույսեր կապել գալիք մրցաշրջանում: Դրանից հետո Օբամեյանգին թույլ չեն տա լքել ակումբը:
Ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում 31 գոլով դարձել էր Գերմանիայի ռմբարկու: